Եթե անընդհատ նոր հարց ու պահանջ դրվի սեղանին, գործընթացը երբեք չի ավարտվի․ Միրզոյանը՝ Բայրամովի

Ես չեմ կարծում, թե անցյալը փորփրելը կառուցողական մոտեցում է և կօգնի բհասնել բոլորիս համար շահավետ լուծման։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ընթացող քննարկմանը, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի հնչեցրած նախապայմաններին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանն առաջարկել է կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա։

«Եթե մենք հիմա կենտրոնանաք պատմության վրա և սկսենք քննարկել, թե որ տարածքը 100 տարի առաջ ում է պատկանել, ով ավելի շատ մարդ է սպանել, մենք մեկ այլ հակամարտության կգանք։ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը կողմնակից են տևական խաղաղության հաստատամնը։ Մեզ հաջողվեց երկար բանակցություններից հետո վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը, և առաջարկել են անհապաղ խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի վերաբերյալ։ Արդյո՞ք խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր հնարավոր հարցերը, իհարկե ոչ։ Աշխարհում չկա որևէ մի համաձայնագիրը, որը կարող է անել դա։ Սա հարաբերությունների հաստատման սկիզբն է։ Իհարկե, բազմաթիվ մնացած հարցեր կան, և մենք կարող ենք շարունակել դրանց քննարկումը, քննարկել համագործակցության հնարավորությունները։ Պայմանագրի համաձայնեցված տեքստում մենք դրույթ ունենք, ըստ որի՝ երկկողմ հանձնաժողով պետք է ստեղծվի այս բոլոր խնդիրները քննարկելու համար՝ այդ թվում այն հարցերին, որոնք կարող են այս կամ այն կերպ մեկնաբանվել։ Սա մոտեցման ու որոշման հարց է՝ մենք՝ որպես արտգործնախարարներ, ի՞նչ ենք առաջարկում մեր հասարակություններին, ի՞նչ ենք որպես երկրներ առաջարկում տարածաշրջանին և աշխարհին՝ նորից գնալ պատմության խորքե՞րը, թե՞ միասնական ապագա և բարգավաճում ենք ապահովում մեր քաղաքացիների համար։ Այժմ կան բոլոր դրական նախապայմանները պայմանագիրը ստորագրելու, երկխոսության նոր փուլ սկսել և խաղաղ հարաբերությունների, բարգավաճման նոր էջ բացել տարածաշրջանում։

Նախարար Բայրամովը կոնկետ նախապայմանների կամ պայմանների մասին խոսեց։ Մենք մի քանի անգամ պատրաստակամություն ենք հայտնել նախաձեռնել գործընթաց Մինսկի խումբը լուծարելու համար։ Այս կառույցը կարող է լուծարվել, երբ այլևս հակամարտություն չկա։ Հետաքրքիր հարց է՝ մենք հիմա հակամարտություն ունե՞նք, թե՞ ոչ։ Գետնի վրա՝ ոչ, չունենք, բայց խաղաղության ու հարաբերությունների հաստատման մասին պայմանագիր կնքվա՞ծ է, վավերացվա՞ծ է։ Կարող են շարունակել փիլիսոփայել այս հարցի շուրջ, բայց մեր պատկերացմամբ լուծումն այն է, որ ստորագրենք պայմանագիրը, վերջ դնենք հակամարտությանը ինստիտուցիոնալ մակարդակում, և եթե կուզեք, հենց նույն օրը՝ 10 րոպեում լուծարենք այն, մի փաստաթուղթը մյուսի հետևից ստորագրենք, ընդ որում չեմ էլ ասում, թե որն առաջինն անենք, որը՝ երկրորդը։ Եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, ԵԱՀԿ անդամ երկրներին և քարտուղարությանն ուղղված համատեղ փաստաթուղթ ուղարկենք լուծարման մասին, երկկող հանձնաժողովը ստեղծենք և քննարկենք հնարավոր բոլոր հարցերը։

Նախարար Բայրամովը նաև խոսեց Հայաստնի Սահմանադրության մասին։ Շատ լավ՝ եթե ուզում եք, կասեմ։ Մենք էլ մտավախություններ ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, և չենք ասում սրա մասին, որպեսզի լոկ հայելային ձևով մտահոգություն հայտնենք կամ պայման առաջ քաշենք։ Ադրբեջանի Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում կա արված, որով Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակագրում է Ադրբեջանի Առաջին Հանրապետության իրավահաջորդը։ Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն է, որոնց թվում նաև Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքներ են։ Մոտեցման հարց է, թե որտեղից ենք սկսում՝ գնումե ենք բոլոր հնարավոր հարցերին պատասխաններ տալու ճանապարհով, թե առաջ ենք շարժվում այն ամենի հիման վրա, ինչին արդեն հասել ենք։ Մենք աննախադեպ իրավիճակ ունենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել պայմանագրի տեքստի շուրջ՝ ընդունելով միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։ Սա պատասխանում է այնքան շատ հարցերի և մտահոգությունների։ Ի՞նչ ենք անում՝ գնում ե՞նք սրա հիման վրա առաջ շարժվելու ճանապարհով, թե գնում այս պատմական, շոշափելի ձեռքբերումը փլուզելու և նորանոր հարցեր սեղանին դնելու ճանապարհով։ Այդ դեպքում գործընթացը երբեք չի ավարտվի»,- հայտարարեց Միրզոյանը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։