«Ես զղջում եմ». Մասկը հայտարարություն է արել

Միլիրադատեր Իլոն Մասկը, որը մի քանի ամիս ղեկավարում եր ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը, նշել է, որ զղջում է նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր որոշ գրառումների համար՝ նրանց վերջին հրապարակային վեճից հետո։

«Դրանք չափազանց հեռու գնացին», — գրել է Մասկը X-ում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և գործարար Իլոն Մասկը հրապարակավ վիճել են։ Միլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» էր անվանել, ասել էր, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել էր նրան մանկապղծության համար։ Թրամփը պատասխանել էր, որ ձեռնարկատերը «խելագարվել» է և առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական ​​սուբսիդիաներ և պայմանագրեր:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։