Search
Close this search box.

«Ես վրդովված եմ Իլհամ Ալիևի կանխակալ հայտարարություններից»․ Միրիամ Լեքսման

Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական ​​զեկուցող Միրիամ Լեքսմանն իր վրդովմունքն է արտահայտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵՄ-ին վարկաբեկող հայտարարությունների առնչությամբ։

«Որպես Հայաստանի հարցով Եվրոխորհրդարանի մշտական ​​զեկուցող՝ ես վրդովված եմ Իլհամ Ալիևի վիրավորական և կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ջանքերը։

«Եկել է բարդ, բայց անկեղծ դիվանագիտության ժամանակը, այլ ոչ թե ատելության ու սպառնալիքների»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը X-ի իր էջում։