Search
Close this search box.

«Ես վաճառել եմ ՀՀ-ում իմ բոլոր բիզնեսները»․ Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինսթագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ ՀՀ-ում բոլոր բիզնեսները վաճառել է և որդու հետ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ «Այո՛, մենք Միացյալ Նահանգներում ենք, այո՛, ես վաճառել եմ ՀՀ-ում իմ բոլոր բիզնեսները և ընդհանրապես չեմ փոշմանում: Արմանն այստեղ արդեն հաճախում է հայկական դպրոց, ընկերներ ունի, հարմարվել ենք: Ես սիրում եմ մշտապես շարժման մեջ լինել: Եթե ինչ-որ տեղ, ինչ-որ կետում հասկանում ես, որ դու քո առավելագույնն արել ես ու այդտեղ էլ չես կարող բան անել, պետք է ընդլայնվես: Այս պահին ԱՄՆ-ն այդ հնարավորությունը տալիս է: Ամեն մարդ ինքն է իր ճակատագրի տերը: Այս պահին իմ ու երեխայիս «նավի նավապետը» ես եմ»,- ասել է երգչուհին։