Ես ու կինս կատակում էինք, բայց ի զարմանս ինձ, դա մի տեսակ մոլորակի մասշտաբի աղետ դարձավ, մարդիկ շատ հիմար բաներ են ասում, բոլորը պետք է հանգստանան:
Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով աղմկահարույց տեսանյութը:
Նա այս մասին ասել է լրագրողներին՝ հավելելով, որ այլ տեսանյութեր ևս սխալ են մեկնաբանվել, օրինակ՝ այն տեսանյութերը, որտեղ նա ենթադրաբար սեղանից վերցնում է թմրանյութի տոպրակ կամ Թուրքիայի նախագահի հետ բախումը։ «Դրանցից ոչ մեկը իրական չէ և բոլորը պետք է հանգստանան», — ասել է նա։