Ես ու իմ թիմը ժողովրդի հետ պորտալարով ենք կապված. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սոցիոլոգիական հարցումները հիմք չեն, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն։

«2021թ. արտահերթ ընտրություններից առաջ սոցհարցումները, որոնք կային, նույնքան տխուր էին և շարունակում են նույնքան տխուր մնալ, բայց, բարեբախտաբար, իրականությունը շատ ավելի ուրախ է»,-ասաց Փաշինյանը։

Նա պնդեց, որ ընդդիմությունը խոսում է արտահերթ ընտրությունների մասին և դրա համար կա մի պատճառ, որ իրենք ունեն ժողովրդի քվեն, ժողովրդից ստացած մանդատը։

«Ես շատ լավատես եմ 2026թ.-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որովհետև իմ ներշնչանքի աղբյուրը ոչ թե սոցիոլոգիական հարցումներն են, այլ ժողովուրդը, ում հետ համարում եմ, որ ես ու իմ քաղաքական թիմն ունենք օրագանական կապ, մենք պորտալարով ենք կապված մեր ժողովրդի հետ և զգում ենք նրա զայրույթն էլ, հիասթափությունն էլ, պատգամներն էլ»,-ասաց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։