«Երբ եկա հավաքական և տղաների հետ աշխատեցի, ավելի ինձ վստահ եմ զգում, որովհետև ես տեսնում եմ լուրջ տղերքի, դիսցիպլինա, տեսնում եմ կոլեկտիվ, չգիտեմ՝ առաջ ինչ է եղել, բայց իմ օրոք այս քանի օրը ես տեսնում եմ մենակ պոզիտիվ ու հավատում եմ»,- ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ անդրադառնալով վաղվա Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային խաղում հավաքականի ունեցած պատասխանատվությանը։
«Եղել են պրոբլեմներ, ես եկել եմ առաջին հերթին այդ պրոբլեմները լուծելու, որից հետո գնալ արդյունքի»,- հավելել է նա։