Search
Close this search box.

Ես Սամվել Ալեքսանյանին մшրդшuպшն չեմ համարում, իմ համարել-չհամարելը շատ քիչ է․ Ալեն Սիմոնյան

Please enter a valid URL

Ո՞վ ասաց, թե թալանվածը ժողովրդին վերադարձնելու խոստումը չի կատարվել։ Կգնաք, կնայեք, թե ինչքան գումար է հետ բերվել տարբեր տնտեսվարողներից, ինչքան մասնաբաժիններ տարբեր կազմակերպություններում, ինչքան գույք, ինչքան գումար են վճարել, չեմ ուզում հիմա անուններ տալ: Դե հիմա ուզում եք անուն առ անուն մեկնաբանե՞մ, գնացեք բացեք նայեք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Լրագրողը հիշեցրեց՝ ժամանակին Փաշինյանը մարդասպան էր անվանել նաև Սամվել Ալեքսանյանին՝ նշելով, որ հետքերը տանում են ԱԺ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը այդպես չի մտածում. «Ես Սամվել Ալեքսանյանին մարդասպան չեմ համարում և իմ համարել-չհամարելը շատ քիչ է, որովհետեւ պետք է հետևից իրավական գործընթաց: Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը հիմա ցուցմունք է տալիս Աղվան Հովսեփյանի գործով»,- նկատեց ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներ կատարածներին քրեական պատասխանատվության ենթարկելուն, ապա ԱԺ նախագահը հայտարարեց՝ հասարակության մեծ մասը ներգրավված է եղել ընտրակեղծարարության մեջ. «Այն ժամանակ շատ քիչ պաշտոնյա, շատ քիչ գործարար, շատ քիչ դասատու, շատ քիչ տնօրեն, շատ քիչ լրագրող, շատ քիչ խմբագիր, շատ քիչ քաղաքացի, շատ քիչ ոստիկան կար, որ ներգրավված չէր այդ պրոցեսներին»,- նշեց Սիմոնյանը: