ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի վիճակը կտրուկ վատացել է ու նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Դավիթը շնչարգելություն ունի, երեխայի եղունգները սկսել են սևանալ։
Հասկանում եք չէ՞, թե սրանք ինչի են ատում կիրթ, լավ, առողջ ու սիրուն ընտանիքների երեխաներին, որտեղ կա հարգանք, անսահման սեր ծնողի հանդեպ ու կա ծնողի շշմելու գորովանքը զավակների հանդեպ։ Ընտանիք, որտեղ «օբիսկի» արդյունքում բացառապես եղբայրների գերազանցության վկայականներն ու շնորհակալագրերն են «հայտնաբերել»։ Տարբեր պարունակությամբ «կասյակներ», պոռնո ժուռնալներ ու դիշովի այլ իրեր չեն հայտնաբերել։
Պա՞րզ է չէ, որ կոկորդիլոսի ձվի մասնագետն ու նրա կուսակիցները պիտի ատեն ահա այսպիսի ընտանիքի այսպիսի զավակներին, որովհետև նման ընտանիք, վստահաբար, իրենց բախտ չի վիճակվել ունենալու։
Նայեցի, Դավիթի մասին նյութի տակ իմ մի նախկին հարևան տիկին նողկալի անեծքներ էր գրել։
Հիշեցի, որ երբ այդ տիկնոջ նարկաման լակոտը ռեժիմով ծեծում էր մորը, օգնության համար տիկինը մեզ էր դիմում։
Էս ռեժիմը, պարզ է, չի կարողանալու կոտրել Դավիթին ու Միքայելին։ Նրանք ֆանտաստիկ զավակներ են ու շշմելու էր Միքայելի՝ «ջաաան»-ը, երբ ձերբակալությունից դուրս գալուց գրկեց իր մամային։
Ձեր տեսակը, կոկորդիլոսի ձու, պարտված է նաև ահա էս արժեհամակարգում ու դուք դա լավ գիտեք։ Դրա համար էլ գազազած եք։





