Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլում տարածված լուսանկարին, ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասաց, որ քրեական ենթամշակույթից հեռու է: «Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում: Տարբեր լուսանկարներ կարան լինեն…. Ես բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, դա չի նշանակում, որ կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ… Մհեր Ախտոյանի հետ լուսանկարը եղել է տարիներ առաջ: Չեմ հիշում՝ ե՞րբ եմ վերջին անգամ նրան տեսել: Անգամ հեռախոսի համարը չունեմ: Որևէ կապի մեջ չեմ գտնվում»,- ասաց Սարգսյանը: