Հիմա էս երկիրը էլ գործ չունի, հիմա էլ եկեղեցու վրա է աշխատո՞ւմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Հայաստանն այսօր էնքան խնդիրներ ունի, էնքան լուրջ հարցեր ու մարտահրավերներ կան, ամեն ինչ թողել են, ուզում են եկեղեցին դաստիարակեն, խորացել են եկեղեցու կանոնների մեջ, նախ թող իրենց վարքի մասին մտածեն, որ իրենք ասում էին տրանսգենդերները իրենց կարծիքն ու ապրելակերպն ունեն, իրենց բան չի կարելի ասել, ԼԳԲՏ կառույցները օրինականացնում են հետո անցնում են սրբություններին, ես զարմանում եմ, որ սրանք մի ծայրահեղությունից անցնում են մեկ այլ ծայրահեղության, հայոց ազգը սրան դեմ է», – ասել է Ղուկասյանը։
Ըստ Ղուկասյանի՝ երկիրը պետք այնպիսի մարդ ղեկավարի, ով ողջ ընդերքի հարստությունը կդարձնի պետական սեփականություն, թոշակները, աշխատավարձները, բյուջեն կբարձրացնի և այլն։
«Ես պատրաստ եմ պետությունը ղեկավարելու, թող ժողովուրդն ինձ «պադերժկա» անի, տեսեք՝ ինչ եմ անելու», – ասել է Ղուկասյանը։