Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանն այսօր՝ նոյեմբերի 25–ին, Մայր Աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում, ըստ էության, չպատասխանեց հարցին՝ հարո՞ւստ է, թե՞ ոչ։
«Ձեզ համարում են եպիսկոպոսաց դասի ամենահարուստը, որտեղի՞ց եք դիզել ձեր հարստությունը, արդյոք դուք ՀԷԿ ունեք, արդյոք Նորավանքի մոտ գտնվող ռեստորանը ձեզ է պատկանում»,–հարցրին լրագրողները։ Նա արձագանքեց. «Այդ հարցի պատասխանը բազմաթիվ անգամ հնչեցվել է։ ԱյդՀԷԿ–ի հետ կապված, դա եղել է ծրագրային, նպատակային և դրա եկամուտներն օգտագործվել են ինչի համար, որ նախատեսվել են։ Դա սեփականություն չէ, դա հիմնադրամ է։ Դա ինձ հետ որեւէ կապ չունի, կամ կապ ունի այնքանով, որ բոլոր լավ ծրագրերը, որ ես կարող եմ մեր մարզում օգտակար լինել, օգտակար լինում եմ։ Երբեմն մենք հայտնվում ենք անորոշությունների մեջ, այն ժամանակ, երբ ՀՀ–ում հոսանք չկար, և կառավարությունը, և ժողովուրդը ցանկանում էին, որ կառուցվեն այդպիսի կառույցներ, որպեսզի կարողանանք գոնե երկու ժամ հոսանքը դարձնել երեք ժամ։
Եպիսկոպոսը դրանով չի զբաղվում, եպիսկոպոսը, որպես թեմի առաջնորդ կազմակերպում է ժողով, քննարկում դոնորների, դրսի կազմակերպությունների է հրավիրում, ծանոթացնում է ներքի աշխատանքների հետ, փորձում է գոնե թեմի հարցերին լուծումներ գտնել»։
Ճշտող հարցին՝ դուք հարուստ եք, թե ոչ, նա ասաց. «Ես հարուստ եմ հոգեպես, շատ հարուստ եմ»։




