ՀՀ վարչապետը, որը ժամանակին հայտարարում էր, թե Արցախի հարցով գաղտնի որոշում չի լինելու, համոզված է, որ ճիշտ որոշում է կայացրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելիս որևէ մեկի կարծիքը չի հարցրել։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում պետբյուժեքի քննարկամն ամփոփիչ ելույթում։
«Նոյեմբերի 9–ին ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ՝ ինձ վրա վերցնելով պատասխանատվությունը։ Եվ համարում եմ, որ ճիշտ եմ արել»,– ասաց նա։