Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ Բելառուսում միջուկային զենք կա:
«Ես այստեղ միջուկային մարտագլխիկներ եմ ներմուծել։ Դրանք տասնյակից ավելի են։ Շատերը գրում են. «Սա կատակ է, ոչ ոք ոչինչ բերել»: Ներմուծել ենք։ Նրանք նույնիսկ չեն նկատել, թե ինչպես ենք մենք դրանք բերել այստեղ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել՝ պատասխանելով Բելառուսում ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայման պլանների մասին հարցին, որը միջուկային զենք չէ, բայց ունի մեծ հզորություն։
«Եթե միջուկային զենք կիրառվի, ապա դա մեծ պատասխանատվություն է, համենայն դեպս, Հիրոսիմայից և Նագասակիից հետո դեռևս ոչ ոք չի սեղմել միջուկային զենքի կոճակը, էլ չեմ խոսում Բելառուսի մասին։ Բայց ես նախազգուշացրել եմ իմ բոլոր թշնամիներին, «ընկերներին» և մրցակիցներին. եթե միայն դուք ոտք դնեք պետական սահմանի գծի վրա, պատասխանը կլինի ակնթարթային», — նշել է նա: