Ես լինելու եմ ձեր թեկնածուն վարչապետի պաշտոնում. Արման Թաթոյան

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը գրում է.

«Այնպես է ստացվել, որ Ռուսաստանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում, Միացյալ Նահանգներն ունի իր թեկնածուն, Եվրոպան ունի իր թեկնածուն։
Եվ այո, պատկերացնում եք, Ադրբեջանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում
Իսկ Հայաստա՞նը։ Հայաստանը պետք է ունենա իր թեկնածուն, որի ծրագրերն ու գործերը տեսնելիս աշխարհի որ անկյունում էլ լինի, նայելու են՝ որպես մեր մարդը, մեր տղեն։

Այո, Հայաստանը նույնպես ունի իր թեկնածուն։
Ես Հայաստանի թեկնածուն եմ։

Ես լինելու եմ ձեր թեկնածուն վարչապետի պաշտոնում, որովհետև ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի շահերով, մեր սեփական երկրի շահերով»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։