Ես կապ եմ տեսնում, որ հենց այդ օրը Ալեն Սիմոնյանը իմ դեմ վարույթ սկսելու հարցով դիմեց ՔՊ–ին. Հայկ Սարգսյան

Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցով դիմել է ՔՊ–ի վարչությանը 2025–ի մարտի 4–ին. դա այն օրն էր, երբ ԱԺ–ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն գործող տուրքերը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր և Ալեն Սիմոնյանի միջեւ հարաբերություններին։

«Բարեբախտաբար, այդ վարույթը չխանգարեց և օրենքը ընդունվեց հաջորդ օրը։ Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4–ին, այլ ոչ թե այլ օր։ Դուք գիտեք, որ 24–ժամյա ռեժիմով հարցերը քննարկվելուց հետա անմիջապես քվեարկվում են։ Այդ դեպքում բացառություն էր, և հարցի քննարկունմից հետո այն չդրվեց քվեարկության, քվեարկության դրվեց միայն հաջորդ օրը՝ մարտի 5–ին:

Ես այդ հարցի քննարկումից հետո ապրիլին դիմել եմ Ալեն Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով, և հարցը չի քննարկվել մինչեւ սեպտեմբեր, քննարկվել է միայն սեպտեմբերին։

Կուսակցության տարածած հայտարարության մեջ կա միտք, որ Հայկ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել է, սակայն չի ներկայացել իր կողմից տրված դիմումի քննության համար։ Ասեմ, որ դա այդպես չէ, ես կուսակցությանը խնդրել եմ այդ մասը խմբագրել, որովհետեւ ինձ որեւէ մեկը չի հրավիրել։ Ավելին, ես եմ դիմել մեր կուսակցականներին, որպեսզի հարցը քննարկվի»,–ասաց նա՝ հավելելով, որ այս թեմայի հետ կապված այլ հարցերի չի ցանկանում պատասխանել։

Հարցին՝ ՔՊ–ում խմբագրե՞լ են այդ հատվածը, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ այս պահին տեղեկատվություն չունի, կարծես չի խմբագրվել։

Նա անհեթեություն որակեց խոսակցությունները, թե հնարավոր է՝ իրեն հեռացնեն ՔՊ–ից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։