Ես կшպիկnւթյnւն չեմ անելու. Քոչարյանը՝ Փաշինյանի թմբուկ նվագելու մասին

Ես կապիկություն չեմ անելու: Հասկանում եմ, որ սոցցանցային աշխարհում մեկ-մեկ պետք է ոչ ստանդարտ լուծումների գնալ, բայց կա մարդու տեսակ՝ որ եթե մտնում է ինչ-որ պրոցեսի մեջ, չի կարող շատ տարբերվել իր տեսակից ու իր տեսակի մեջ պետք է լավագույնը իրեն դրսևորի: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի թմբուկ նվագելու և ոչ ստանդարտ լուծումների մասին:

«Հիմա մարդ կա, որ ինչ կապիկություն ասես կարող է անի: Ֆինլանդիայում՝ ժամանակին մի սիրուն աղջիկ էր վարչապետ դարձել, «տժժում էր», հետո պարզվեց, որ մի քիչ էլ քիթն էր քաշում, հրաժարական տվեց:

Հիմա ինչի մասին է խոսքը, դու պետական գործիչ ես, այո պետք է հումորի զգացում ունենաս ու կարողանաս քեզ դրսևորել ամեն կերպ, բայց երբ սկսում ես կապիկություններ անել՝ հակառակ ազդեցությունը պետք է ունենա:

Նիկոլ Փաշինյանը փորձում է իր վարկանիշը վերանորոգելու տարբեր հնարքների գնալ, իր վարկանիշը ամենից ցածրն է 18-35 տարեկանների շրջանում, ենթադրում եմ, որ «ուդառնիկություն» անելով փորձում է որոշակի ազդեցություն ունենալ վերջիններիս շրջանում»,- նշել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։