Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով Մասյացոտնի թեմում էր ծառայություն իրականացնում, իսկ այժմ հոգևոր ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, գրառում է արել՝ ընդգծելով՝ «հուսամ՝ խոսքս կգտնի իր հասցեատիրոջը»։
«Ես իմ երդմանը մնացի հավատարիմ, իսկ դու՞։
Ասում էիր, որ կրկնեմ քո խոսքերն. «երդվում եմ մնալ հավատարիմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Նրա Ազգընտիր Գահակալին և նվիրապետական կարգին»։
Ես հավատարիմ եմ, իսկ դու՞։
Ասում էիր, որ ձեռքս Սուրբ Գրքին դնեմ և քո խոսքերով բառացի կրկնեմ այն, ինչ ես բառացի կրկնեցի և տառացի պահում եմ, իսկ դու՞։
Այն, ինչ ես տեսա, շատ էժան էր։
Ահա, թե ինչ արժես դու…»,- գրել է Տեր Զարեհը։




