«Էս գիշեր ահավոր ա իլալ»․ խնածախցի

Այս գիշեր Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գրեթե անդադար կրակոցներ են լսվել։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է գյուղի բնակիչներից մեկը։

«Էս գիշեր ահավոր ա իլալ, ավելի շատ են կրակել` մոտ 40 րոպե` անընդմեջ։ Ավելի վատ ա իլալ, գիշերը չենք քնել։ Սկսել են գյուղի մեջ էլ խփել»,- ասել է բնակիչը։

Նա հայտնել է, որ երեկ էլ մոտակա դիրքերից ադրբեջանցիները հայհոյանքներ են հնչեցրել ոչխարներին արածեցնող հովիվների հասցեին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։