Ես երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից ՀՀ որևէ զորքի հետ քաշման մասին. Փաշինյան

Այդ քննությունը տեղի է ունեցել, ես այդ գործով հարցաքննվել եմ: Ավելին՝ քննվել եմ ժողովրդի կողմից: 2021 թվականի ընտրությունները՝ այդ ամբողջ քննությունն է եղել: Պատերազմի հետ կապված մի բան կա, որ որևէ մեկը չգիտի՞: Այդ, որ ասում եք քրեական գործեր, ձեր կարծիքով քրեական գործերի մեջ ավելին կա, քան՝ հանրությունը գիտի և հանրության հետ հաղորդակցվել է քննիչ հանձնաժողովներում, ելույթներում և այլն: Դա, թյուր կարծիք է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե պատերազմի ընթացքում վարչապետի տված հրամաններն ու գործողություններն արդյոք չեն քննվելու այն համատեքստում, որ տարբեր դրվագներով, տարբեր քրեական գործեր են հարուցված Արցախի պաշտպանության բանակի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների և միջին օղակի շարքային զինվորների նկատմամբ:

Հարցին՝ արդյոք, հրաման է տվել ՀՀ ինքնիշխան տարածքից զորքը հետ քաշել, պատասխանեց. «Ես, երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից ՀՀ որևէ զորքի հետ քաշման մասին»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։