Ես եմ կարող իրենց նզովել, բայց չեմ նզովում. Վեհարանը ազատելու եմ էնպես, ինչպես ազատեցինք Հայաստանը Սերժ Սարգսյանից. Նիկոլ Փաշինյան

«Եկեղեցու դեմ ձեր արշավն առայժմ պաշտպանել են միայն կարգալույծ եղած հոգևորականներն ու ձեր թիմակիցները։ Կարո՞ղ եք ՀԱԵ գոնե մեկ անդամ հավատացյալի անուն տալ, ով այս ամենում ձեր կողքին է»,- լրագրողի այս հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ես չեմ կարող արշավ ծավալել Եկեղեցու դեմ, ու որևէ մեկը չի կարող պաշտպանել այն (արշավը), ինչ գոյություն չունի։ ՀԱԵ-ն իմ ու իմ ընտանիքի համար սրբություն է, այն, ինչ մենք անում ենք, հանուն եկեղեցու է»,- ասաց Փաշինյանը՝ կրկնելով Վեհարանն ազատելու իր հայտնի թեզը։
Հարցին՝ չի՞ վախենում նզովքից, պատասխանեց Սաղմոսով, ապա հավելեց․ «Իսկ որտեղի՞ց տեղեկատվությունը, որ Աստված ինձ նզովել է, իսկ գուցե նզովել և նզովում է նրանց, ովքեր Աստծո տունը պղծո՞ւմ են։ Ես կարող եմ իրենց նզովել, ես ասել եմ, որ առաջնորդելու եմ իրենցից վեհարանը ազատելու գործընթացը․․․ Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։