ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ես եմ հրահանգել հրաժարականի դիմում գրի. Փաշինյանը հաստատեց՝ ինքն է Էդիտա Գզոյանին ազատել աշխատանքից

Այո, իմ ցուցումով է եղել, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանի հրաժարականի դիմումին։

Կա փախստականների վերադարձի թեմա՞։ Ադրբեջանն էլ նույն ձևի նույն թեմաներն է առաջ քաշում։ Այդ թեմաները զարգանալու են, բախվելու են իրար դառնան պատերազմ։

Երբ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։

ՀՀ–ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառվարությունը և այն պետական պաշտոնյան, որը այդ քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ է։ Այստեղ չքմեղանալու հարց չկա։

Ճշտող հարցին՝ այսինքն թանգարանի տնօրենը հեռացվել է այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գի՞րք է նվիրել, Փաշինյանը պատասխանեց. «Իմ ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն»։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Օրեր առաջ «Հրապարակը» գրել էր, որ Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։