«Ճիշտ չհամարելը և դատապարտելը տարբեր բաներ են, լավ կլիներ, որ համարձակ գնահատականներ տայիք և չվախենայիք»,- այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հիշեցնելով, որ, որպես քաղաքական գործիչ, բազմիցս տարբեր խնդիրների մասին բարձրաձայնում է և ակնկալում է, որ դրանց անդրադարձ պետք է կատարվի նաև ՄԻՊ-ի կողմից։
«Դուք քաղաքական գործիչ լինելուց զատ՝ առաջին հերթին տղամարդ եք, և չեմ կարծում, որ այս թեման այս ձևաչափով շահարկելու այդքան մեծ կարիք կա՝ այն պայմաններում, երբ թե՛ իմ և թե՛ իմ աշխատակազմից յուրաքանչյուրի հետ կարող եք կապի մեջ լինել և թեմայի վերաբերյալ բոլոր խնդրահարույց կետերը քննարկման առարկա դարձնել»,- նշեց Մանասյանը՝ հավելելով՝ չեմ կարծում գեղեցիկ է, որ մենք այստեղ հարցեր քննարկենք, ես շատ համագործակցային եմ։
«Ես էլ կարող եմ հիշեցնել ձեզ, որ դուք կին եք, էդ ի՞նչ ասելու բան ա՝ տղամարդ եք»,- արձագանքեց Գառնիկ Դանիելյանը։