Ես էդ կյանքի հետ ընդհանրապես կապ չունեմ. Վարդան Ղուկասյանը՝ շատրվանների և «Доля воровская» երգի մասին

Ինչու են հարցերն ինձ ուղղում, զարմանում եմ, թե քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ. լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով քաղաքի շատրվանների մոտ հնչող «Доля воровская» երգին և դրա վերաբերյալ քպ-ականների գրառումներին։

«Ես անցնում եմ էդ հատվածով, գիշեր ու ցերեկ այնքան հաճելի դասական երաժշտություն է դրված։ Հավանական է՝ գիտեին, որ իմ պաշտոնավարման 100 օրն է, պետք է ասուլիս տամ, դիտավորյալ արեցին։ Երրորդ համաշխարհային պատերազմի առաջ ենք կանգնած, իրենք ընկել են՝ «Доля воровская», չգիտեմ՝ ինչ բաներ։ Քաղաքապետն էդ հարցերի հետ ընդհանրապես կապ չունի։ Ես էդ կյանքի հետ ընդհանրապես կապ չունեմ»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։