Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումն Ադրբեջանում տարիներ շարունակ գերությունից հետո, գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը`X-ում`մեկնաբանելով Բաքվում ապօրինաբար գերեվարված չորս հայերի ազատ արձակումը․
«ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ավելի եռանդուն աշխատի մնացած գերիների ազատ արձակումն ապահովելու համար, և ես չեմ դադարի պայքարել, մինչև նրանք ազատ չարձակվեն», – նշել է կոնգրեսականը՝ իր գոհունակությունը հայտնելով նրանց՝ հայրենիք վերադարձի կապակցությամբ։




