Ես չեմ ասել եպիսկոպոսներից մեկը, ասել եմ՝ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին, թե երբ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ եպիսկոպոսներից մեկը ԿԳԲ-ի գործակալ է և մամուլն էլ գրել էր, որ խոսքը Կաթողիկոսի եղբոր մասին է, ով վերջերս ՌԴ նախագահից հերթական շքանշանն էր ստացել, արդյո՞ք Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին նկատի ուներ։
«Այսինքն՝ նենց չի, որ ես անորոշ բան եմ ասել, կարծեմ թե անունն էլ եմ տվել, կամ՝ եթե տենց շատ կոնկրետ անուն չեմ տվել, այն նկատառումով, որ այնքան պարզ եմ ասել, որ անունը ևս մեկ անգամ ճշգրտելու կարիք չկա, և կարծում եմ՝ այն փաստերը և փաստաթղթերը, որոնք հրապարակված են, ակնհայտ են դարձնում, որ խորհրդային ժամանակներից, այո՛, նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ և դա փաստ է»,-ասաց նա։
Փաշինյանը կրկին հայտարարեց, թե այսքան քննարկումներից հետո այդպես էլ իր բարձրացրած երկու հարցերին պարզաբանում չկա՝ «ո՛չ Կտրիճ Ներսիսյանից, ո՛չ էլ նրա եղբորից»։




