Հարգելի՛ ընկերներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ, լինելով 22 տարվա հանրապետական, ես որոշեցի հեռանալ ինձ համար այդքան սիրելի կուսակցությունից: Արցախի կորստից հետո ես դեռ հույս ունեի, որ իմ քաղաքական թիմը լուրջ քայլեր կձեռնարկի, ցավոք, իմ հույսերն ապարդյուն էին… Այսօր ես հեռանում եմ հանրապետական կուսակցության շարքերից և հստակ գիտակցումով միանում ազգային, պետական, ռազմական, քաղաքական այն միակ ուժին, որն անշեղորեն պայքարել և պայքարում է հանուն հայոց պետության (Հայաստանի և Արցախի) և հայ ժողովրդի լինելիության: Շնորհակալ եմ իմ ընկերներին, որոնց հետ իմ անցած ճանապարհը կյանքի մեծ փորձ էր ինձ համար, որի արդյունքում էլ ես շարունակելու եմ գործել հանուն հայ ժողովրդի և հայոց պետության պահպանման և հզորացման։ Ես այժմ միացել եմ «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությանը, որի նախագահ Խաչիկ Ասրյանը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դեմ թշնամի Ադրբեջանի կողմից սանձազերծված երեք պատերազմների կամավոր մասնակից է, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, որպեսզի միասին պայքարենք հանուն հայ ժողովրդի գոյության և ի փառս Հայոց պետականության։ Ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել պարոն Խաչիկ Ասրյանին՝ մեր հրամանատարին, իմ գաղափարակից ընկերոջը՝ ինձ նման պատասխանատու առաքելություն վստահելու համար: Այժմ ես «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան կուսակցության Կանանց Խորհրդի ղեկավարն եմ։
Թող Աստված զորավիգ լինի հայ ժողովրդին և Հայաստան աշխարհին։
Անժելա Թասալյանը՝ «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Կանանց Խորհրդի ղեկավար