Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին, չպետք է ձգել

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, ասել է Փաշինյանը Կառավարության նիստում:

«Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում ,անգամ մինչև 2029 թվականը: Ուղղակի դա պրոցես է, որը որոշակի ժամանակ կտանի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նշել է, որ ինքը իր համար խնդիր է դրել՝ կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը, այսինքն խաղաղության պայմանագիրը ստորագրելուն:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։