Ես ասել էի` եթե հեռացնեն, իսկ թաղապետը հրաժարական է տվել. Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը` իր հայտարարության մասին

Ես ասել էի, եթե հեռացնեն, բայց հիմա Տիրգան Տեր–Մարգարյանը հրաժարական է տվել, տարբերությունը չեք զգո՞ւմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 19–ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը՝ անդրադառնալով իր նախկինում արած հայտարարությանը, որ եթե Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանին քաղաքապետն ազատի պաշտոնից, «Հանրապետություն» կուսակցության քվոտայով պաշտոնյաները բոլորը վայր կդնեն իրենց լիազորությունները։

Հարցին՝ ինչպե՞ս եղավ Տիգրան Տեր–Մարգարյանը հրաժարական ներկայացրեց դեպքից 20 օր անց, արդյոք նա WhatsApp-ով նամակ է ստացել, Մխիթարյանը կարճ պատասխանեց ՝ «ոչ» ու հեռացավ։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:

Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ:

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։