«Մենք չունենք իշխանություն, մենք ունենք կոլլաբորացիոնիստական ռեժիմ։ Սահմանադրության փոփոխությունը, Արցախից հրաժարումը, Ցեղասպանության դատապարտումից հրաժարումը, եկեղեցու վրա հարձակումն ի՞նչ է․ բոլորն ադրբեջանաթուրքական նարատիվներ են, որն իրականացնում է այս ռեժիմը»,- «ԱրմԼուր»-ի եթերում ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Արդյոք մասնակցելու են ընտրություններին հարցին՝ Շարմազանովը նշել է, որ սպասվող համագումարին ամեն ինչի մասին կխոսեն. «Մի բան կարող եմ ասել․ Հանրապետականը, կոնկրետ ես՝ Էդուարդ Շարմազանովս, այո եմ ասում Անկախության հռչակագրին, ոչ եմ ասում նիկոլիզմին»:





