«Երրորդ նախագահի ելքը ՀՀ-ից սահմանափակելու համար օգնության բերվեցին մահացած մարդկանց ցուցմունքները»․ Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՀ իրավապահ համակարգի երևակայությության զինանոցը հայտարարում եմ սպառված…
Երեկ ուշ երեկոյան «հանկարծ» առաջացավ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին հակակոռուպցիոն կոմիտե հրավիրելու անհրաժեշտություն:
Ինչու «հանկարծ», քանի որ օրվա ընթացքում պարզվեց, որ դատարանները չհավատացին դատախազության բերած այն հերյուրանքին, որ Նախագահը կարող է դիմել փախուստի:
Ինչ եղավ ժամեր անց… երբ ամբողջ իրավապահ համակարգով այլևս ասելիք չես ունենում, բայց ՀՀ երրորդ Նախագահի ելքը ՀՀ-ից պետք է ամեն գնով սահմանափակել, օգնության բերվեցին 2019 թվականից դարակներում պահված քսան-քսանհինգ տարի առաջվան վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքները, ցուցմունքներ, որոնցից անգամ ցուցմունք տվողն էր հրաժարվել դեռևս 2019 թվականին` կենդանության օրոք, պարզ բացատրելով, որ իր ցուցմունքի ապաշնորհ թարգմանություն է կատարվել:
Հարց եմ տալիս, բա 2019 թվականից հետո նո՞ր հիշեցիք։ Քանի՞ տարի է անցել, բա ինչի՞ էիք պահում էդ «հզոր» գործը… հաա, հասկացա, հիշեցիք, երբ դատարանները չարգելեցին Նախագահի ելքը… պարզ է, ամեն ինչ պարզ. կարճ ասած, դուք եք ընտրել ձեր ճանապարհը և քանի որ իրավաբան եմ, հրապարակային խոսքս ավարտեմ այսպես` կհանդիպենք դատարանում…»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։