Մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 2 արծաթափայլ եղևնի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150 հազար դրամի վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։