Երկու տարի անց ծրագրով բնակարան կարողացել է ձեռք բերել Արցախից տեղահանված ընդամենը 1500 ընտանիք. Գեղամ Ստեփանյան

Առանց Հայաստանում արցախցիների հավաքականության պահպանման՝ վերադարձի մասին խոսակցությունները ժամանակի ընթացքում մարելու են, «Վերադարձ Արցախ. մարտահրավերներն ու խնդիրները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ըստ նրա՝ իրենց ջանքերը պետք է ուղղված լինեն մայր Հայաստանում արցախցիների իրավունքները պահպանելուն։

«Տեղահանությունից 2 տարի անց՝ նոյեմբերի 20-ի տվյալներով, բնակապահովման ծրագրով բնակարան կարողացել է ձեռք բերել տեղահանված ընտանիքներից ընդամենը 1500-ը»,-սոցիալական ծրագրերը ներկայացնելով՝ ասաց Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ 1-3 անդամներից բաղկացած ընտանիքների համար ընդհանրապես հնարավոր չէ այդ ծրագրով որևէ բնակարան ձեռք բերել։

Ըստ Ստեփանյանի՝ հավաստագիր ստացել են 3500 ընտանիք, որոնցից 1500-ն է դարձել բնակարանի տեր։

«Այսինքն՝ հավաստագիր ստացածների և իրացրածների միջև մեծ տարբերություն կա։ Սա թույլ է տալիս ենթադրելու, որ անգամ հավաստագիր ստանալուց հետո մարդիկ չեն կարողացել վերջնականապես կեցության հարցը լուծել»,- ասաց նա և պատճառներից նշեց, որ շատ դեպքերում, անգամ հավաստագրերի արժեքը բարձրացնելով, զուգահեռ աճել է անշարժ գույքի արժեքը։

«Պետք է դիտարկել կառուցապատում իրականացնելու և տրամադրելու ծրագիրը։ Առաջարկվող ծրագրերը չեն խթանում արցախցիների հավաքական, կոմպակտ բնակեցումը, պատասխանատուներն ասում են, որ շահագրգիռ չեն այդ հարցերի գետտոյացմանը»,-ասաց նա։

ՀՀ քաղաքացիության համար դիմելիության աճ, ըստ նրա, նկատելի է։ Նոյեմբերի 20-ի դրությամբ 23 100 տեղահանված անձ դիմել է և 15 500-ը ստացել է քաղաքացիություն։ 7 500 երեխա էլ ծնողների ձեռք բերելուց հետո մեխանիկորեն ստացել է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։