«Երկու շաբաթից, հնարավոր է, փոխենք մեր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում»․ Թրամփ

Միացյալ Նահանգները կարող է փոխել իր մոտեցումն ուկրաինական հակամարտության նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում, եթե երկրի վարչակազմը որոշի, որ խաղաղ կարգավորման հնարավոր չէ հասնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում, այսպես թե այնպես, պարզ կդառնա։ Հնարավոր է, ստիպված լինենք այլ մոտեցում ցուցաբերել», — ասել է Թրամփը։

«The Guardian»-ը գրել էր, որ Թրամփը մտադիր է ժամանակավորապես հեռանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորումից, որպեսզի Պուտինն ու Զելենսկին կարողանան ինքնուրույն կազմակերպել երկկողմ հանդիպում։

Ըստ որոշ աղբյուրների՝ Թրամփը «սպասողական» դիրքորոշում է ընդունել։ Նա մտադիր է ստուգել, ​​թե արդյո՞ք Պուտինի և Զելենսկու միջև հանդիպումը հնարավոր է առանց իր անմիջական մասնակցության։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։