Հյուսիսային Խորասան նահանգի Բոջնուրդ քաղաքում այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել 4,7 եւ 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ: Այս մասին հայտնում է Mehr-ը։
Այս պահին հաղորդվում է միայն որոշ տների հասցված աննշան վնասի մասին։
Փախուստի ժամանակ 7 մարդ նույնպես աննշան վնասվածքներ է ստացել։ Նրանք բոլորը դուրս են գրվել բժշկական կենտրոններից բուժում անցնելուց հետո։