Երկրորդ նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրավունք չունեին ընտրվելու իրենց պաշտոններում․ Գևորգ Պապոյան

Հայաստանի նախկին նախագահներից միայն Ռոբերտ Քոչարյանը չէր կարող լինել Հայաստանի նախագահ, քանի որ չէր համապատասխանում Սահմանադրության չափանիշներին, և ճիշտ այդպես էլ Կտրիչ Ներսիսյանը (նկատի ունի Գարեգին Բ-ին – խմբ.) չէր համապատասխանում Ամենայն Հայոց Կաթողիկոս դառնալու չափանիշներին։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա հավելել է, որ դադարել է պատարագների հաճախել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, քանի որ աշխատում է նաև կիրակի օրերին։ Պապոյանը վստահեցրել է, որ երբ ազատ կիրակի ունենա, անպայման կմասնակցի պատարագին։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ չի մասնակցի պատարագին, եթե ծառայության ընթացքում հնչեցվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։