Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու փաստին։
«ՀՀ օրենսգրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ, այս դեպքում նաև՝ երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը։




