Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել, որի գագաթնակետը եղել է մայիսի 29-ի առավոտյան, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Այսօր առավոտյան Երկրի վրա G3-ին մոտ մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել: Մագնիսական դաշտի տատանումների գագաթնակետը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 3-ից 6-ը»,- ասել է Բոգաչովը:
Նրա խոսքով՝ փոթորիկը դիտվել է գեոմագնիսական ակտիվության նկատելի աճի ֆոնին։