Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Արեգակի վրա պսակաձև անցքի ազդեցության պատճառով, այն արդեն դարձել է վերջին երեք ամիսների ընթացքում ամենաուժեղը, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Երկրի վրա նկատվում է ուժեղ մագնիսական փոթորիկ, որը մոտ է G3-ին։ Այս իրադարձությունը գրանցվում է արեգակնային քամու արագության նկատելի աճի ֆոնին՝ մոլորակի կողմից մեծ պսակային անցքի գործողության գոտի մտնելու հետևանքով, որի սահմանը Երկիրը հատել է երեկ՝ մոտավորապես կեսգիշերին», — ասվում է հաղորդագրության մեջ։