Search
Close this search box.

Երկրաշարժ` Իրանում

Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 05:16-ին: Օջախը գտնվել է Գերմսար քաղաքի մոտ՝ 11 կմ խորության վրա։

Հաղորդվում է 9 տուժածի մասին: Երկրաշարժը զգացվել է նաև Թեհրանում և Քարաջում, հայտնում է Tasnim գործակալությունը։