«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լրագրողների խնդրանքով արձագանքեց իշխանության պնդումներին, թե իրենք են հաղթելու գալիք ընտրություններին։
«Եթե իրենք «հաղթելու» են, ինձ թվում է՝ արդեն մտահոգվելու բան չունեն մեզանից, պետք է չանհանգստանան և չխոչընդոտեն շարժման համահայաստանյան սփռումը»,- ՔՊ-ի առնչությամբ նշեց Կարապետյանը։
Նա ընդգծեց՝ մեր հանրությունն իրականում արդեն իսկ ձևավորել է իր դիրքորոշումը, որն, ակնհայտորեն, իշխանության օգտին չէ։
« Դա կտեսնենք ընտրություններին»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Ինչ վերաբերում է նախկին իշխանություններից որևէ մեկի հետ համագործակցության հարցին, ապա Կարապետյանը կարծիք հայտնեց՝ երկրին պետք է նոր առաջնորդ, որն ընդունելի կլինի հասարակության բոլոր շերտերի կողմից.
«Հայաստանի 4 առաջնորդները, եթե շարունակեն, ու հաջորդ կառավարողը լինի նրանցից մեկը, երկրում միասնության հարցը հարցականի տակ կլինի, որովհետև հասարակության մի խավ չի ընդունում մեկին, մյուսը խավը`մյուսին, և մենք չենք կարող հասարակական համերաշխության հասնել մեր երկիրը ղեկավարած 4 ղեկավարներից որևիցե մեկի կողմից պաշտոնը ստանձնելու դեպքում։ Մեր երկրին պետք է նոր ղեկավար, ով չունի բեռ՝ հասարակական հակակրանքի։ Իհարկե, ամենայն հարգանքով բոլոր գործիչների հանդեպ, ում մասին կխոսի պատմությունը, սակայն երկիրը պետք է ունենա 5-րդ նոր առաջնորդ՝ նոր ազգանվամբ»։




