Այսօր մահացած երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ժամը 11–ի սահմաններում։ Այս մասին «Փաստինֆո»–ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ նշելով, որ շտապօգնություն են կանչել, որը 7 րոպեում հասել է, բայց ծնողներից մեկը մինչ այդ արդեն իր սեփական մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող փոքրիկին տեղափոխել է «Արաբկիր» ԲԿ, որտեղ էլ գրանցվել է նրա մահը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ փոքրիկ բուժհաստատություն է տեղափոխվել թիվ 28 մանկապարտեզից։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ երեխայի մարմնի վրա վնասվածքներ, կապտուկներ չեն հայտնաբերվել։
«Արաբկիր» բժշկական կենտրոնից խուսափեցին տեղեկություն հաղորդել՝ նշելով, որ նման իրավասություն չունեն, եթե գործ ունեն մահվան դեպքի հետ։Նույն կերպ արձագանեցին նաև ՀՀ առողջապահության նախարարությունից։
Դեպքի վերաբերյալ նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։