«Երեխաս սիրո պտուղ է»․ Վարդան Սարգսյան

«Ուրախ եմ, որ երեխաս սիրո պտուղ է։ Երեխա ունենալու որոշումն ինձ մոտ կտրուկ էր։ Ես ուզում եմ ևս մեկ երեխա ունենալ և շատ ուզում եմ աղջիկ ծնվի»,- LIFEROOM հաղորդման ժամանակ ասաց երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը, ում բալիկի ծնունդը մի շարք մեկնաբանությունների առիթ էին տվել․ «Մեկնաբանությունները շատ էին, երբ տեղադրեցի նկարը մեկ միլիոն տարբերակներ հնչեցին՝ որտեղի՞ց ծնվեց, ամուսնացա՞ծ է և այլն։ Ինչ-որ բլոգերներ փորձեցին դիտումներ ապահովել»,- ասաց նա՝ հավելելով, որ իր բալիկի ծնունդը ոգեշնչել է նրա ընկերներից շատերին, ովքեր ևս որոշել են երեխա ունենալ։
Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ով է բալիկի մայրիկը, Վարդանն ասաց․ «Ես թույլ չէի տա, որ այսքան սպասված երեխան ծնվեր որևէ մեկից։ Պարտադիր չի, որ մենք երեքով նկարներ տեղադրենք, իմ էջերում անձնական կյանքիս վերաբերյալ հրապարակումներ չեմ անում։ Երբ պահը գա, ես դա կանեմ»,- ասաց նա։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։