Երեխաների խնամքի հարցում մանրուքներ չկան. Արշակ Կարապետյան

Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր
Երեխաների պաշտպանության միջազգային օրը շատ ջերմ և յուրահատուկ տոն է։ Այսօր մենք 75-րդ անգամ նշում ենք այս օրը, որը սահմանվել է 1949 թվականի նոյեմբերին՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել մոլորակի երեխաների խնդիրներին։
Երեխաների խնամքը պետության գերակա խնդիրն է։ Այս կարևոր հարցում մանրուքներ չկան։ Պետության կողմից կայացվող բոլոր որոշումները պետք է հաշվի առնեն ընտանիքի և երեխաների շահերը: Պետք է ապահովվի երեխայի անվտանգությունը:

Երեխաների համար պետք է արվի անհրաժեշտ ամենը, որպեսզի ապահովվի որակյալ բժշկություն, որակյալ կրթություն ստանալու, սպորտային և ստեղծագործական ինքնազարգացման հնարավորությունները։ Կարևոր է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան երեխաներին լիովին բացահայտել իրենց, ընտրել ապագա մասնագիտություն: Կարևոր է աջակցել նրանց սեփական նախաձեռնություններին և գաղափարներին, ստեղծել մատչելի և հետաքրքիր միջավայր երեխաների ինքնադրսևորման համար։ Ապագան պատկանում է գրագետ մարդկանց։
Կրթական համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում հայրենասիրական դաստիարակությունը։ Մեր երեխաները պետք է ճանաչեն Հայաստանի հերոսներին, իմանան հայ ժողովրդի պատմությունը և այն ուսումնասիրեն հայ հեղինակների կողմից գրված ազգային դասագրքերով։
Աշխարհը սրընթաց փոխվում է և այսօր մեզնից է կախված, թե ինչ պայմաններում կապրեն մեր երեխաները։ Չափանիշները միայն ինքնուրույնությունն ու պետական ինքնիշխանությունը չեն, այլ նաև անվտանգությունը, տնտեսությունը, գիտությունը, քաղաքացիական հասարակությունը և այլն։
Կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա մեծանա առողջ, զգա հոգատարություն և սեր, ունենա երջանիկ մանկություն, զարգացնի իր տաղանդն ու կարողությունները։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում սահմանափակ հնարավորություններով երեխաները։ Նրանք, ինչպես մյուս երեխաները, պետք է հնարավորություն ունենան լիարժեք զարգանալու։ Դրանում պետք է աջակցի Պետական մանկական հիմնադրամը, որը մենք առաջարկում ենք ստեղծել անհապաղ։ Այն պետք է վերահսկի առողջապահական, կրթական և ստեղծագործական ոլորտներում իրականացվող բոլոր բարեգործական ծրագրերը, որոնք իրականացվում են այլ մանկական հիմնադրամների կողմից։

Այս տոնի առթիվ, Հայաստանի երեխաների հետ համահավասար, շնորհավորում եմ մանկավարժներին ու դաստիարակներին, մանկաբույժներին, ծնողներին և ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր կրում են մատաղ սերնդի դաստիարակության հիմնական պատասխանատվությունը։ Ընտանիքը, հարազատներն ու մտերիմները, ուշադիր և բարյացակամ ուսուցիչները յուրաքանչյուր երեխայի համար ամենակարևորն են: Նրանք են, որ պատրաստ են օգնել, աջակցել դժվար պահերին և տալ անհրաժեշտ խորհուրդներ։
Մեր երեխաները մեր ապագան են։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
Արշակ Կարապետյան

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։