«Երեխաների տակդիրների գինը Վրաստանում 2-3 անգամ ավելի էժան է». Գառնիկ Դանիելյան

«Մի քանի անգամ առաջարկություն ենք ներկայացրել Ատողջապահության նախարարությանը՝ ասելով, որ էն ընտանիքները, ովքեր խնդիր ունեն երեխա ունեալու, պետությունը պետք է հոգա այդ ծախսերը: Ասել են՝ լավ բան եք ասում, բայց էդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում: Ինչքա՜ն ընտանիքներ կան, որ ուզում են երեխա ունենալ, բայց ֆինանսը չի ներում. արհեստական բեղմնավորման մասին է. պետությունը պետք է սա ձրի սարքի»,- ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Անդրադառնալով տակդիրների ու հիգիենայի պարագաների գներին՝ նշել է. «Նայեք հարևան Վրաստանի օրինակը. երեխաների տակդիրների, հիգիենայի պարագաների գինը երկու-երեք անգամ ավելի էժան է: Պետք է ամեն ինչ անենք, որ մարդը կարողանա կարիքները հոգալ»:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։