Search
Close this search box.

«Երևի տեսքս այնպիսինն է, որ կոռուպցիոն, վատ լուրերն իմ հետ են կապում». Տիգրան Ավինյան

Երևի տեսքս այնպիսինն է, որ կոռուպցիոն, վատ լուրերն իմ հետ են կապում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր անվան շուրջ պարբերաբար տարածվող կոռուցպիոն գործունեության լուրերին։

«Կլինեն գործընկերներ կամ լրատվամիջոցներ, որոնք պարբերաբար կբարձրաձայնեն կոռուպցիոն գործընթացների մասին, շատ կարևոր է, որ մենք մաքսիմալ օբյեկտիվ գտնվել, որովհետև շատ դեպքերում նույնիսկ դատական գործեր են լինում սուտ հայտարարությունների հետ կապված, ես հասկանում եմ՝ ես համապատասխան կերպար եմ ինքս ինձնով, որ կոռուպցիոն վատ թեմաներն իմ հետ կապվեն, երևի տեսքով համապատասխան եմ»,- նշեց քաղաքապետը։

Անդրադառնալով լրագրողի այն հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինանը ժամանակին հայտարարում էր, թե տրանսպորտի վարչության պետը պետք է չունենա ծառայողական ավտոմեքենա, այլ պետք է երթևեկի հասարակական տրանսպորտով, որ տեսնի խնդիրները, Ավինյանն արձագանքեց

«Մեր աշխատակիցները հիմնականում բացի նրանից, որ և՛ Ֆրանսիայում են ավտոբուսները նստում, և՛ Հռոմում են նստում, և՛ բոլոր մնացած եվրոպական քաղաքներում, որպեսզ հասկանան՝ փորձն ինչպիսինն է, որպեսզի այնտեղի սխալներն այստեղ չկրկնեն, նույնպես այստեղ են նրանք տրանսպորտ նստում»