Երևանը «տենդեռամոլներից» օր առաջ փրկելն է միակ ճանապարհը․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագաու անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երևան քաղաքում կառավարման «խոր» ճգնաժամը շարունակվում է։
Ասֆալտապատումը որպես «թրենդ» դարձրած ոչ կոմպետենտները քաղաքի փողոցները վերածել են «պատերազմական» գոտի հիշեցնող կենտրոնի։
Քաղաքացիների բազմաթիվ ահազանգերին պատասխանելով ասեմ՝ սիրելի՛ հայրենակիցներ, ձեր մեքենաների կրած վնասների ու ֆինանսական բեռի համար ոչ մի ապահովագրական ընկերություն իր վրա չի վերցնելու պատասխանատվությունը։
Երևան քաղաքը գտնվում է մի խմբակի ձեռքերում, որն անգամ տարրական փոսալցման աշխատանքներ ի՛ զորու չէ կատարել։
Միակ պատասխանատուն ու միակ մեղավորը քաղաքի ժամանակավոր կոալիցոն «իշխանությունն» է։
Ասֆալտը՝ ասֆալտ է…
Երևանը «տենդեռամոլներից» օր առաջ փրկելն է միակ ճանապարհը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։