Ինչպես հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազությունը 2025թ. հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Շինությունը տարիներ շարունակ եղել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։
Ադրբեջանական Minval-ն անդրադառնալով այդ թեմային գրել է, որ որոշումը կայացվել է նախորդ շաբաթ Աբու Դաբիում ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններից հետո: «Ըստ ամենայնի, հանդիպման ժամանակ Բաքուն բարձրացրել է այս հարցն ու Երևանը ստիպված է եղել արձագանքել»,- նշել է լրատվամիջոցը: