Հայաստանը հասկանում է ԵԱՏՄ-ում ու ԵՄ-ում միաժամանակ լինելու անհնարինությունը, և դա շատ կարևոր փաստ է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Որոշակի պահի պետք է ընտրություն կատարել»,- նշել է նա։
Պեսկովի խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը հնարավորություն է տալիս Հայաստանին զարգանալ արագացված տեմպերով։





