Երեւանում վթարից հետո ծեծկռտnւք է սկսվել. 2 եղբայր տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայից 2 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել եղբայրներ, 29-ամյա Կարապետ Ե.-ն՝ եւ 30–ամյա Կարեն Ե.–ն։

Դեպքի վայրում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են վթարված «Mercedes G63» մակնիշի ավտոմեքենա, որից մոտ 80 մետր ներքև՝ արագաչափի հարևանությամբ՝ դարձյալ վթարված «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Իսկ «յաշիկից» մի քանի մետր դեպի հարկային տանող ճանապարհին հայտնաբերվել է «Opel»-ի շիթ և մեկ այլ ավտոմեքենայի համարանիշ։ Նշված վայրում տեղի է ունեցել վթար, որն այնուհետև վերածվել է վիճաբանության, ապա՝ ծեծկռտուքի, իսկ վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկի ոտքին եղել է պրոբացիոն ծառայության կողմից տեղադրված հատուկ «բրասլետ»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։